Դոնալդ Տուսկը ասում է, որ եթե իշխող կուսակցությունը հաղթի ընտրություններում, իշխանությունը Լեհաստանը դուրս կբերի Եվրամիությունից
Դոնալդ Տուսկը ասում է, որ եթե իշխող կուսակցությունը հաղթի ընտրություններում, իշխանությունը Լեհաստանը դուրս կբերի Եվրամիությունից

Լեհաստանի ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ եթե իշխող «Օրենքի և արդարության կուսակցությունը» (PiS) հաղթի ընտրություններում, իշխանությունը երկիրը դուրս կբերի Եվրամիությունից: Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Դոնալդ Տուսկը։

«Հոկտեմբերի 15-ին կա՛մ մենք կհանենք PiS-ը, կա՛մ PiS-ը մեզ կհանի։ Եվրամիությունից»,- գրում է Դոնալդ Տուսկը։

Լեհաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 15-ին։