Դոնալդ Տուսկ. Յուրաքանչյուր ոք, ով ձևացնում է, թե չեզոք է ազատ աշխարհում, պահպանում է նույն հեռավորությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, արժանի է քաղաքական դժոխքի ամենամութ տեղին
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ճեպազրույցում հայտարարել է, որ նրանք, ովքեր ազատ աշխարհում չեզոք են ձևանում, պահպանում են նույն հեռավորությունը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, արժանի են քաղաքական դժոխքի ամենամութ տեղին։
Տուսկը նշել է, որ ողջ Ուկրաինան պայքարում է ազատ աշխարհի անվտանգության համար։
«Սա կարգախոս չէ։ Դատարկ խոսքեր չեն, որ այստեղ է որոշվում ազատ աշխարհի ճակատագիրը»,- ասել է Լեհաստանի վարչապետը։
Դոնալդ Տուսկի խոսքով՝ Լեհաստանն ու Ուկրաինան նախատեսում են համատեղ ներդրումներ կատարել զինամթերքի և զենքի արտադրության մեջ։ Նաև հայտնի դարձավ, որ Լեհաստանն Ուկրաինային կհանձնի պաշտպանության նոր փաթեթ։