Դոնալդ Տուսկ. Եվրոպան պետք է մնա միասնական՝ մեկը բոլորի համար և բոլորը մեկի համար, հակառակ դեպքում մենք կավարտվենք
Դոնալդ Տուսկ. Եվրոպան պետք է մնա միասնական՝ մեկը բոլորի համար և բոլորը մեկի համար, հակառակ դեպքում մենք կավարտվենք

Ոչ ոք լուրջ չի ընդունում թույլ և բաժանված Եվրոպային՝ ո՛չ թշնամի, ո՛չ էլ դաշնակից: Դա այժմ պարզ է, գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցիալական ցանցում։

Ըստ Տուսկի, Եվրոպան պետք է հավատա իր սեփական ուժին։

«Ի վերջո, մենք պետք է հավատանք մեր ուժին, մենք պետք է շարունակենք զինվել, մնանք միասնական, ինչպես երբեք: Մեկը բոլորի համար և բոլորը մեկի համար: Հակառակ դեպքում մենք կավարտվենք»,- գրում է Դոնալդ Տուսկը։