Դոնալդ Տուսկ. Եթե Վիկտոր Օրբանը պատերազմի վճռորոշ պահին արգելափակի եվրոպական պատժամիջոցները, ապա պարզ կդառնա, որ նա խաղում է ոչ թե մեր, այլ Պուտինի թիմում
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գործողությունները՝ սպառնալով արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, նման են Պուտինի թիմում խաղալուն։
«Եթե Օրբանն իսկապես արգելափակի եվրոպական պատժամիջոցները պատերազմի վճռորոշ պահին, ապա պարզ կդառնա, որ Եվրոպայի անվտանգության և ապագայի համար այս մեծ խաղում նա խաղում է ոչ թե մեր, այլ Պուտինի թիմում: Բոլոր հետեւանքներով, որոնք կբերի այս փաստը», – գրել է լեհ Դոնալդ Տուսկը սոցցանցում։
ԶԼՄ-ները ավելի վաղ հայտնել էին, որ Հունգարիայի ներկայացուցիչները համաձայն չեն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգելու որոշման հետ։