Դոնալդ Տուսկ. Եթե նախագահ Դուդան ցանկանում է թույլ չտալ, որ կառավարությունը վճարի ժողովրդին, ապա մենք հավանաբար կորոշենք անհապաղ կրճատել խորհրդարանի ժամկետը և նշանակել նոր ընտրություններ
Դոնալդ Տուսկ. Եթե նախագահ Դուդան ցանկանում է թույլ չտալ, որ կառավարությունը վճարի ժողովրդին, ապա մենք հավանաբար կորոշենք անհապաղ կրճատել խորհրդարանի ժամկետը և նշանակել նոր ընտրություններ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չի բացառում երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Ըստ Տուսկի՝ դա տեղի կունենա, եթե խորհրդարանը չընդունի իր ներկայացրած բյուջեի նախագիծը։

Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տուսկի հայտարարությունը յուրօրինակ վերջնագիր է Անջեյ Դուդային, քանի որ նախագահը կարող է Լեհաստանի Սահմանադրական տրիբունալ ներկայացնել 2024 թվականի բյուջեի օրենքը։

«Եթե նախագահ Դուդան ցանկանում է ինչ-որ կերպ խանգարել կառավարությանը ժողովրդին փող վճարել, ապա միգուցե ես և իմ կոալիցիոն գործընկերները որոշենք անհապաղ կրճատել խորհրդարանի ժամկետը և նշանակել նոր ընտրություններ»,- ասել է Տուսկը։