Դոնալդ Տուսկ. Ես բացարձակապես վստահ եմ, որ այժմ Ուկրաինայի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի լավ է, Ուկրաինան ավելի ուժեղ խաղաքարտեր ունի
Դոնալդ Տուսկ. Ես բացարձակապես վստահ եմ, որ այժմ Ուկրաինայի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի լավ է, Ուկրաինան ավելի ուժեղ խաղաքարտեր ունի

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան այժմ ունի ավելի լավ դիրքեր Ռուսաստանի հանդեպ։

«Ես լիովին վստահ եմ, որ այժմ ձեր դիրքերը Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի լավն են։ Դուք ավելի ուժեղ խաղաքարտեր ունեք», — հայտարարել է Տուսկը։

Իր հերթին Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Եվրոպան մեծ դեր է խաղացել Ուկրաինային աջակցելու հարցում։

«Եվրոպան առաջնորդություն դրսևորեց, սա շատ կարևոր և ուժեղ դիրք է։ Շնորհակալություն, որ աջակցեցիք մեզ։ Լեհաստանն աջակցեց մեզ, և մենք լսեցինք ձեր ձայնը՝ ճիշտ և սխալ որոշումների միջև», — ասել է Զելենսկին։

Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին հանդիպել էր նաև Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ և այցելել Լեհաստանի խորհրդարան։