Դոնալդ Տուսկ. Շուտով մենք կստանձնենք Եվրամիության նախագահությունը, Լեհաստանի նախագահության ընթացքում ԵՄ ընդլայնումը լինելու է հիմնական շեշտը
Լեհաստանի նախագահության ընթացքում Եվրամիության ընդլայնումը լինելու է հիմնական առանցքը, Սերբիայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Հունվարին Հունգարիայից Եվրամիության նախագահությունը կստանձնի Լեհաստանը։
«Շուտով մենք կհանձնենք Եվրամիության նախագահությունը։ Լեհաստանի նախագահության ընթացքում ընդլայնումը, ներառյալ Սերբիայի հետ սերտ համագործակցությունը, կլինի իմ ուշադրության կենտրոնում»,- ասել է Տուսկը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ինչպես նշել է Տուսկը, Եվրամիության ընդլայնումը պետք է ներառի Սերբիան, քանի որ Եվրամիությունը ամբողջական չի լինի առանց Սերբիայի։
«Ես գիտեմ, որ սա բարդ գործընթաց է։ Գիտեմ, որ երկու կողմից էլ հիասթափություններ կան, միշտ չէ, որ բոլորն են հասկանում միմյանց: Սերբիա-Եվրամիություն հարաբերություններում չկան թյուրիմացություններ կամ խնդիրներ, որոնք մենք չկարողացանք լուծել, և դա խոչընդոտ կհանդիսանա ընդլայնման համար»,- ասել է Լեհաստանի վարչապետը։