Դոնալդ Տուսկ. Լեհերը ցանկանում են օգնել Ուկրաինային, բայց չպետք է տուժեն դրա պատճառով
Դոնալդ Տուսկ. Լեհերը ցանկանում են օգնել Ուկրաինային, բայց չպետք է տուժեն դրա պատճառով

Լեհերը ցանկանում են օգնել Ուկրաինային, սակայն դրա պատճառով չպետք է տուժեն, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Տուսկն ընդգծել է, որ Ուկրաինան Լեհաստանի և ընդհանրապես ողջ աշխարհի օգնության կարիքն ունի։ Տուսկը, սակայն, ասել է, որ ավելի պահանջկոտ է լինելու լեհերի շահերի պաշտպանության հարցում։

«Ես ակնկալում եմ, որ ուկրաինական կողմը կօգնի մեզ բուժել այդ պաթոլոգիաները, որպեսզի մեր ֆերմերներն ու փոխադրողները այլեւս ստիպված չլինեն փակել սահմանները։ Լեհերը ցանկանում են օգնել Ուկրաինային, սակայն նրանք չպետք է տուժեն դրա պատճառով»,- ասել է Տուսկը։

Բացի այդ, Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կայցելի Կիև։

Տեղեկատվության համար՝ լեհական փոխադրողները մի շարք ակցիաներ են անցկացրել Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին։ Ի միջի այլոց, բացի մարդասիրական օգնությունից, նրանք պահանջում են ապրանքներ տեղափոխելու համար ուկրաինական ընկերությունների համար կոմերցիոն թույլտվություններ մտցնել։