Դոնալդ Տուսկ. Լեհաստանն ու Ուկրաինան մոտ են գյուղատնտեսական ապրանքների ներմուծման շուրջ համաձայնության գալուն
Լեհաստանն ու Ուկրաինան մոտ են գյուղատնտեսական ապրանքների ներմուծման շուրջ համաձայնության գալուն, միջկառավարական բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Ինչպես գրում է «Reuters»-ը, բանակցությունների արդյունքում ֆերմերների բողոքի պատճառ դարձած հարցերն այս փուլում չեն կարողացել լուծվել։
«Իհարկե, ո՛չ վարչապետ Շմիգալը, ո՛չ ես 100%-ով գոհ չենք լինի, բայց ժամանակակից քաղաքականությունը հենց սա է, լուծումներ փնտրելը, որոնք կարող են ոչ բոլոր կողմերին հաճելի լինել, բայց որոնք կպաշտպանեն լեհ ֆերմերների հետաքրքրությունները և մյուս կողմից, ուկրաինացիների հիմնական շահերը»,- ասել է Դոնալդ Տուսկը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ կայացած մամուլի ասուլիսում։