Դոնալդ Տուսկ. Լեհաստանը ծրագրում է ԵՄ-ին խնդրել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Բելառուսի գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ
Լեհաստանը նախատեսում է Եվրամիությանը խնդրել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Բելառուսի գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վիլնյուս կատարած այցի ժամանակ լիտվացի գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Այսօր ես կդիմեմ խորհրդարանի նախագահին բանաձեւի առաջարկով, որը կոչ է անում Եվրահանձնաժողովին ամբողջական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի եւ Բելառուսի պարենային ապրանքների նկատմամբ»,- ասել է Լեհաստանի վարչապետը։
Դոնալդ Տուսկը հավելել է, որ ԵՄ-ի համատեղ լուծումներն ավելի արդյունավետ կլինեն, քան առանձին երկրների կողմից ներկայացված միջոցառումները։ Իր հերթին Լիտվայի վարչապետը նշել է, որ Վիլնյուսը կաջակցի այս նախաձեռնությանը։