Դոնալդ Տուսկ. Ավելի ու ավելի շատ ռուսական սադրանքներ, Լեհաստան, Բալթյան երկրներ, հիմա Ռումինիա, ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վերջապես պետք է սկսեն լուրջ վերաբերվել այս փաստերին
Դոնալդ Տուսկ. Ավելի ու ավելի շատ ռուսական սադրանքներ, Լեհաստան, Բալթյան երկրներ, հիմա Ռումինիա, ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վերջապես պետք է սկսեն լուրջ վերաբերվել այս փաստերին

Լեհաստան, Բալթյան երկրներ, հիմա Ռումինիա, ավելի ու ավելի շատ ռուսական սադրանքներ։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վերջապես պետք է սկսեն լուրջ վերաբերվել այս փաստերին և խոսքերին,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Տուսկի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է լուրջ վերաբերվեն ինչպես Ռուսաստանի գործողություններին, այնպես էլ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարություններին։

«Լեհաստան, Բալթյան երկրներ, հիմա Ռումինիա։ Ավելի ու ավելի շատ ռուսական սադրանքներ։ Երեկ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասաց, որ ԵՄ քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վերջապես պետք է սկսեն լուրջ վերաբերվել այս փաստերին և խոսքերին», – գրում է Տուսկը։

Տեղեկատվության համար՝ ռուսական անօդաչու թռչող սարքը բախվել է Ռումինիայի սահմանային Գալաթ քաղաքում գտնվող 10-հարկանի շենքի։ Արդյունքում վիրավորվել է երկու մարդ։