Դոնալդ Տուսկ. ԱՄՆ-ը փոխում է իր քաղաքականությունը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում, բայց մենք չենք կարող վիրավորվել իրականությունից

22:25, 07.03.2025

«ԱՄՆ-ը փոխում է իր քաղաքականությունը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում, սակայն մենք չենք կարող վիրավորվել իրականությունից»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Լեհաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ի քաղաքականությունը ճշգրտվում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի համատեքստում, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնն ունի դրա իրավունքը։

«Մենք չենք կարող վիրավորվել իրականությունից: ԱՄՆ-ն իրավունք ունի ձևակերպել իր ռազմավարությունը, բայց բոլոր երկրները, ներառյալ Լեհաստանը, իրավունք ունեն և պարտավոր են ճշգրիտ գնահատել, թե ինչն է բխում մեր անվտանգության շահերից և ինչը կարող է խնդիր առաջացնել», – ասել է Տուսկը։

Նրա խոսքով, Լեհաստանը չի փոխում իր կարծիքը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերի հիմնարար անհրաժեշտության մասին։ Տուսկը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը բխում են Լեհաստանի շահերից, ուստի Ուկրաինային աջակցությունը պետք է «լեհական կոնսենսուսի մաս կազմի»:

«Ոչինչ չի փոխի մեր մոտեցումը և ոչինչ չպետք է սասանի հույսը, որ անդրատլանտյան հարաբերություններն անսասան են, բայց մենք չենք կարող հույս դնել միայն հույսի վրա», – ասել է Դոնալդ Տուսկը։

Նմանատիպ