Դոնալդ Թրամփն հայտարարում է, որ ԱՄՆ-ի վրա իրականացրած կիբերհարձակման մասշտաբները լրատվամիջոցները լուսաբանել են չափազանցացված
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ի վրա իրականացրած կիբերհարձակման մասշտաբները լրատվամիջոցները լուսաբանել են չափազանցացված:
Սակայն, ինչպես գրում է Թրամփը, հնարավոր է, որ այն կազմակերպել է Չինաստանը:
«Կիբերհարձակումը շատ ավելի լայնածավալ է կեղծ լուրերում, քան իրականում էր: Ես ծանոթացա դեպքի մանրամասների հետ և ամեն ինչ վերահսկելի էր: Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան. Սա է հիմնական գոռոցը, երբ ինչ-որ բան է պատահում, քանի որ «Լեյմսթրիմ» լրատվամիջոցները, հիմնականում ֆինանսական պատճառներով, նույնիսկ վախենում են քննարկել, որ դա կարող է լինել Չինաստանը (հնարավոր է): Միգուցե հարձակումը տեղի ունենար ընտրությունների ժամանակ մեր ծիծաղելի քվեարկության մեխանիզմների վրա, որն այժմ պարզ է, որ ես հաղթեցի, ինչը ԱՄՆ-ի համար այս փաստն էլ ավելի խայտառակ է դարձնում»,- գրել է Թրամփը:
Ռուս հակերները լայնամասշտաբ կիբերհարձակում են իրականացրել ԱՄՆ-ի պետական գերատեսչությունների, մասնավոր ընկերությունների և ռազմավարական ենթակառուցվածքային օբյեկտների վրա:
Կիբերհարձակման թիրախը դարձավ նաև ԱՄՆ-ի ֆինանսների և առևտրի քարտուղարությունը: