Դոնալդ Թրամփն այսօր Շոտլանդիայում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ
Դոնալդ Թրամփն այսօր Շոտլանդիայում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Շոտլանդիայում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ բանակցությունների հարցերից մեկը կլինի երկու երկրների միջև առևտրային համաձայնագիրը։

Եվրամիության հետ առևտրային համաձայնագիրը ստորագրելուց հետո Դոնալդ Թրամփը նշել է, որ Քիր Սթարմերը նույնպես գոհ կլինի դրանից։

«Չնայած այն հանգամանքին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ներգրավված չէ այս համաձայնագրում, նա շատ ուրախ կլինի, քանի որ որոշակի միասնություն է հաստատվել։ Նա շատ ուրախ կլինի մեր ձեռք բերածով», – նշել է Դոնալդ Թրամփը։

Բացի այդ, առաջնորդները կքննարկեն Իսրայելի և Համասի միջև հրադադարի ծրագրերը և Ղազայի հումանիտար ճգնաժամը։