Դոնալդ Թրամփն ասում է, որ «խելագար հատուկ դատախազ Ջեք Սմիթը, ով հետաքննում է նրա գործերը, պետք է արտաքսվի»
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ասում է, որ «խելագար» հատուկ դատախազ Ջեք Սմիթին պետք է վտարել երկրից։
Թրամփը հայտարարություն է արել WABC 770 AM-ի Cats & Cosby Show-ի եթերում:
«Ջեք Սմիթին պետք է արտաքսել հոգեպես շեղված մարդկանց հետ միասին: Ջեք Սմիթին պետք է համարել հոգեպես անմեղսունակ և պետք է արտաքսել»,- ասել է Թրամփը։
2022 թվականին Ջեք Սմիթը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդի կողմից՝ նախկին նախագահի դեմ հետաքննությունը վերահսկելու համար։ 2022 թվականի նոյեմբերին Ջեք Սմիթը մեղադրեց Դոնալդ Թրամփին 2020 թվականի ընտրությունների արդյունքները փոխելու փորձի մեջ։
Թրամփը Սմիթին անվանել է կոռումպացված և խոստացել հաղթելու դեպքում երկու վայրկյանում աշխատանքից հեռացնել հատուկ դատախազին։
«Դա շատ պարզ է: Ես նրան երկու վայրկյանից կհեռացնեի»,- ասել է Թրամփը։