Դոնալդ Թրամփն ասում է, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր ներխուժել Ուկրաինա իր նախագահության ժամանակ, բայց ինքը ստիպել է փոխել նրա միտքը
Դոնալդ Թրամփն ասում է, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր ներխուժել Ուկրաինա իր նախագահության ժամանակ, բայց ինքը ստիպել է փոխել նրա միտքը

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր ներխուժել Ուկրաինա իր նախագահության ժամանակ, բայց ինքը ստիպել է փոխել նրա միտքը։

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն Արևելյան Փենսիլվանիա նահանգի Օքսի քաղաքի քաղաքապետարանում ունեցած ելույթում ասել է, որ Պուտինը որոշել է Ուկրաինա ներխուժել միայն գործող նախագահ Ջո Բայդենի պատճառով։

«Նա խոսում էր այդ մասին, բայց ես նրան ասացի. «Դու չես մտնի», – ասել է Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ ինքը լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և կավարտի պատերազմն Արևելյան Եվրոպայում՝ նախքան պաշտոնապես նախագահ ընտրվելը։

«Բայդենը դրա հետ կապված ոչինչ չի արել։ Նա նույնիսկ Պուտինի հետ չի խոսել մեկ տարուց ավելի։ Սա պատերազմ է, որը պետք է ավարտվի, և ես պատրաստվում եմ տեսնել այդ պատերազմի ավարտը: Ես ուզում եմ, որ մարդկանց սպանությունները դադարեցվեն: Այսքանը»,- ասել է Դոնալդ Թրամփը։