Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը ցանկանում է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց «շատ ուշ է»
Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը ցանկանում է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց «շատ ուշ է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իրանը ցանկանում է խոսել Միացյալ Նահանգների հետ, բայց արդեն «շատ ուշ է»։

«Նրանց օդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը և ղեկավարությունը վերացել են։ Նրանք ուզում են խոսել։ Ես ասացի՝ «շատ ուշ է»»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Բացի այդ, Թրամփը կիսվել է Washington Post-ի «Մենք ականատես ենք լինում Թրամփի դոկտրինի ծնունդին» վերնագրով հոդվածով։

«Ինչպես Ռեյգանը, նախագահը գտել է աշխարհը փոխելու միջոց՝ առանց ռազմական ուժի կիրառման»,- նշվում է Washington Post-ի հոդվածում։