Դոնալդ Թրամփն ասում է, որ ինքը պետք է անձամբ մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ ինքը պետք է անձամբ մասնակցի Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը: Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Axios-ին տված հեռախոսազրույցում։
Նրա խոսքով՝ Այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, որը ընտրվել է որպես Իրանի հոգևոր առաջնորդ, իր համար անընդունելի է: Թրամփի կարծիքով՝ Մոջթաբա Խամենեին կշարունակի Ալի Խամենեիի քաղաքականությունը, որը հինգ տարի անց կստիպի Միացյալ Նահանգներին վերադառնալ պատերազմի:
«Մենք ուզում ենք մեկին, ով ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրան: Նրանք ժամանակ են վատնում: Խամենեիի որդին թույլ մարդ է: Ես պետք է մասնակցեմ նշանակմանը, ինչպես դա եղավ Դելսի Ռոդրիգեսի դեպքում Վենեսուելայում», – ասաց Թրամփը։