Դոնալդ Թրամփն ասում է, որ դատավորի՝ գաղտնի փաստաթղթերի գործը լսելուց հրաժարվելը պետք է լինի առաջին քայլը, իր դեմ ուղղված բոլոր չորս գործերը պետք է փակվեն
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ դատավորի՝ գաղտնի փաստաթղթերի պահպանման կանոնը խախտելու մեղադրանքով գործը քննելուց հրաժարվելը պետք է լինի առաջին քայլը և իր դեմ հարուցված բոլոր չորս գործերը պետք է փակվեն։
Իր սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Թրամփը նշել է, որ «Արդարադատության նախարարությունը համակարգել է բոլոր քաղաքական հարձակումները»։ ԱՄՆ նախկին ղեկավարի խոսքով՝ այս բոլոր դեպքերը ընտրություններին միջամտելու դավադրություն են եւ ուղղված են իր դեմ։
Թրամփը նաև կոչ է արել իր բոլոր կողմնակիցներին միավորվել, որպեսզի, իր իսկ խոսքերով, վերջ տրվի արդարադատության համակարգի՝ որպես զենքի կիրառմանը։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ դաշնային դատավորը վարույթ չի ընդունել Թրամփի դեմ հարուցված գործը՝ գաղտնի փաստաթղթերի պահպանման կանոնը խախտելու մեղադրանքով։