Դոնալդ Թրամփն ասում է, որ չի հավատում, որ Ուկրաինան հարվածել է Վլադիմիր Պուտինի նստավայրին
Դոնալդ Թրամփն ասում է, որ չի հավատում, որ Ուկրաինան հարվածել է Վլադիմիր Պուտինի նստավայրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ չի հավատում, որ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին։

«Ես չեմ հավատում, որ հարված է եղել։ Մոտակայքում ինչ-որ բան է տեղի ունեցել, բայց դա որևէ կապ չունի այս ամենի հետ», – Air Force One-ում լրագրողներին ասել է Թրամփը։

Ձեր տեղեկության համար, դեկտեմբերի 29-ին հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին ասել է, որ ուկրաինական կողմը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է իր նստավայրի վրա։