Դոնալդ Թրամփն ասում է, որ ԱՄՆ ռազմական գործողությունը Իրանում ավելի կարևոր է, քան գազի գների աննշան բարձրացումը և չի մտահոգվում դրանով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ չի մտահոգվում ԱՄՆ-ում գների բարձրացմամբ, որը պայմանավորված է Իրանի հակամարտության սրմամբ։
Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում, իր առաջնահերթությունը ԱՄՆ ռազմական գործողությունն է։
«Ես որևէ մտահոգություն չունեմ դրա վերաբերյալ։ Այն շատ արագ կնվազի, երբ այս ամենը ավարտվի։ Եթե այն բարձրանա, կբարձրանա, բայց այս ռազմական գործողությունը շատ ավելի կարևոր է, քան գազի գների աննշան բարձրացումը», – ասել է ԱՄՆ նախագահը։