Դոնալդ Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ը չի պայքարի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որոնք բավարար չափով չեն ծախսում պաշտպանության վրա

11:46, 07.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պայքարի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որոնք բավարար չեն ծախսում պաշտպանության վրա:

«Կարծում եմ՝ դա ողջախոհություն է: Նրանք չեն վճարում, ես չեմ պատրաստվում պաշտպանել նրանց»,- ասել է ԱՄՆ նախագահը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։

Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ չեն լինի պաշտպանել ԱՄՆ-ին, եթե Ամերիկան ​​խնդրի առաջ կանգնի։

«Եթե ԱՄՆ-ը խնդրի առաջ կանգներ, մենք զանգահարեինք, ասեինք՝ խնդիր ունենք, Ֆրանսիա, խնդիր ունենք, էլի մի քանի երկրներ, անուններ չտամ, ի՞նչ եք կարծում՝ կգային մեզ կպաշտպանե՞ն։ Նրանք պարտավոր են, բայց ես վստահ չեմ»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ լքել ՆԱՏՕ-ն:

«Ես ՆԱՏՕ-ն տեսնում եմ որպես պոտենցիալ լավ կազմակերպություն, բայց կրկին… շատ անարդար է այն, ինչ տեղի է ունենում»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Նմանատիպ