Դոնալդ Թրամփին սպիտակ տան մոտ դիմավորել են բողոքի ցույցով, որտեղ վակնարկել են ՝ «Գնա Ռուսաստան»
Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո Վաշինգթոն վերադարձած ԱՄՆ-ի նախագահին, Սպիտակ տան մոտ դիմավորել են բողոքի ցույցով: «Գնա Ռուսաստան» ահա սա էին վակնարկում ցուցարարները:
Պուտինի հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, Դոնալդ Թրամփը 2016 թվականին ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի հետաքննությունը համարել է անհեթեթ: Այս փաստը վրդովմունք է առաջացրել կապիտոլիումում: Դոնալդ թրամփի նկատմամբ հնչել են քննադատիչ հայտարարություններ: Իսկ պետական հետախուզության ծառայության ղեկավար Դեն Քոութսը նամակ է հղել նախագահին:
Քոութսը գրում է, որ հետաքննությունը շարունակվում է մի գործով, որը Ռուսաստանի կողմից Ամերիկայի անվտանգության խափանման փորձ էր:
Հեղինակ -
Edgar Barsegyan