Դոնալդ Թրամփին ներկայացրել են՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները փոխելու փորձի գործով վերամշակված մեղադրական եզրակացություն
Դոնալդ Թրամփին ներկայացրել են՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները փոխելու փորձի գործով վերամշակված մեղադրական եզրակացություն

ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին վերամշակված մեղադրական եզրակացություն է ներկայացվել 2020 թվականի ընտրությունների արդյունքները փոխելու փորձի գործով։ Այս մասին գրում է Reuters-ը։

Հատուկ դատախազ Ջեք Սմիթի կողմից՝ Թրամփի դեմ նորացված մեղադրական եզրակացությունը ներառում է նախորդ մեղադրական եզրակացության բոլոր չորս քրեական մեղադրանքները, սակայն դրանցից մի քանիսը մեղմացվել է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ նախկին նախագահներն ունեն անձեռնմխելիություն:

Reuters-ի փոխանցմամբ՝ նոր մեղադրական եզրակացությունից հանվել է գործի այն մասը, որը վերաբերում է Արդարադատության նախարարության հետ Թրամփի հարաբերություններին։ Այս մասը Գերագույն դատարանը համարել է քրեական հետապնդումից անձեռնմխելի։

Ինչպես գրում է «Reuters»-ը, «Սա հավանաբար դատավարությունը շարունակելու փորձ է»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Գերագույն դատարանը նախկին նախագահին բացարձակ անձեռնմխելիություն է շնորհել ծառայողական գործողությունների համար քրեական հետապնդումից։ Բացարձակ անձեռնմխելիությունը տարածվում է նախագահի պաշտոնավարման ընթացքում կատարած բոլոր պաշտոնական գործողությունների վրա։ Անձեռնմխելիությունը չի տարածվում ոչ պաշտոնական, անձնական գործողությունների վրա, և ստորադաս ատյանները պետք է տարբերակեն նախագահի պաշտոնական և ոչ պաշտոնական գործողությունները: