Դոնալդ Թրամփին կարգադրվել է գրող Էլիզաբեթ Ջին Քերոլին փոխհատուցում վճարել զրպարտչական մեկնաբանությունների համար
ԱՄՆ դաշնային դատավորը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 2019 թվականին գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի հասցեին արված զրպարտչական մեկնաբանությունների համար։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Դատավորի որոշմամբ՝ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել են որպես պատիժ փոխհատուցում վճարել Էլիզաբեթ Ջին Քերոլին։
Զրպարտության վերաբերյալ հաջորդ դատավարությունը նշանակված է 2024 թվականի հունվարի 15-ին, որը կկենտրոնանա բացառապես այն բանի վրա, թե Դոնալդ Թրամփը որքան գումար պետք է վճարի Էլիզաբեթ Ջին Քերոլին:
Գրող Էլիզաբեթ Ջին Քերոլը մեղադրել է Դոնալդ Թրամփին 1996 թվականին Մանհեթենի խանութներից մեկի հանդերձարանում իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Քերոլն առաջին անգամ սեռական ոտնձգության մասին հայտնել է New York Magazine-ի հոդվածում 2019 թվականին, սակայն Դոնալդ Թրամփը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ հեղինակը հորինել է պատմությունը՝ իր գիրքը վաճառելու համար:
Դրանից հետո Էլիզաբեթ Ջին Քերոլը նույնպես զրպարտության հայց է ներկայացրել Թրամփի դեմ, որտեղ նա պնդել է, որ ԱՄՆ նախկին նախագահը վնասել է իր հեղինակությունը և էմոցիոնալ վնաս պատճառել։
Ավելի վաղ դատարանը Դոնալդ Թրամփին մեղավոր էր ճանաչել գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի նկատմամբ սեռական ոտնձգությունների և զրպարտության մեջ, սակայն նա չէր կիսում բռնաբարության մեղադրանքը։