Դոնալդ Թրամփի որդին չի բացառում, որ ապագայում կմասնակցի նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին Կատար այցի ընթացքում հայտարարել է, որ հնարավոր է մի օր մասնակցի նախագահական ընտրություններին, քանի որ իր մեջ «կանչ է զգում»։
Հարցին, թե արդյոք պատրաստվում է «ստանձնել ղեկավարության ղեկը» այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը թողնի պաշտոնը, նա պատասխանել է. «Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ այս հարցը տվեցին, և պատիվ է, որ որոշ մարդիկ դրա դեմ չեն։ Այսպիսով, պատասխանը հետևյալն է. չգիտեմ, գուցե մի օր… գիտեք, կանչ կա։ Ես միշտ լինելու եմ այս գաղափարների ակտիվ պաշտպան։ Կարծում եմ, որ հայրս իսկապես փոխեց Հանրապետական կուսակցությունը», – հայտարարել է Թրամփ կրտսերը։
Նշենք, որ մայիսի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրորդ ժամկետի ավարտից հետո կթողնի Սպիտակ տունը և չի փորձի երկարաձգել իր պաշտոնավարումը։