Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարում է, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դաշինքի հինգերորդ հոդվածով անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը քննարկման ենթակա է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն հնարավոր է քննարկել դաշինքի հինգերորդ հոդվածով անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը։
Ուիթքոֆը Թաքեր Քարլսոնի հետ հարցազրույցում նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն արդեն գիտակցել են, որ ՆԱՏՕ-ին միանալը մոտ ապագայում անհնար է։ Նրա խոսքով՝ Զելենսկին և Երմակը մեծ հաշվով գիտակցել են, որ չեն կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։
Միևնույն ժամանակ, Թրամփի ներկայացուցիչը նշել է, որ շարունակվում են քննարկումները ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի կիրառման մասին Ուկրաինայի նկատմամբ՝ առանց դաշինքին անդամակցելու։ Ուիթքոֆի խոսքով՝ նման պաշտպանություն ապահովելու հարցը ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից դեռ քննարկման առարկա է։
«Կարող է արդյոք Ուկրաինան այս կամ այն կերպ ունենալ այդ պաշտպանությունը ԱՄՆ-ից կամ եվրոպական երկրներից՝ առանց ՆԱՏՕ-ի անդամ լինելու։ Կարծում եմ՝ այդ հարցը բաց է քննարկման համար», – հայտարարել է Ուիթքոֆը։