Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը պահանջում է ռազմական ինքնաթիռներ և զրահամեքենաներ անվտանգության նպատակով
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը պահանջում է անվտանգության նկատառումներով տրամադրել ռազմական ինքնաթիռներ և զրահատեխնիկա։ Այդ մասին տեղեկություն է տարածում «Associated Press»-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփի օգնականները անվտանգության լրացուցիչ միջոցներ են խնդրում՝ հաշվի առնելով նախագահի թեկնածուի հասցեին Իրանի կողմից սպառնալիքների մասին լուրերը։ Մասնավորապես, Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը պահանջում է ռազմական ինքնաթիռներ եւ զրահամեքենաներ հատկացնել փոխադրումների համար։ Նաև երկարաձգել թռիչքների սահմանափակումը ընտրական ժողովների անցկացման վայրերի և թակարդային նստավայրերի վրայով, ինչպես նաև նախընտրական հանրահավաքների ժամանակ կազմակերպել զրահակայուն ապակիներ։
Բացի այդ, Թրամփի թիմը խնդրում է ավելացնել ֆինանսավորումը ԱՄՆ անվտանգության ծառայության և տեղական իրավապահ մարմինների համար, որոնք ապահովում են Դոնալդ Թրամփի անվտանգությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Թրամփի ընտրական թիմի պահանջները քննարկվում են Գաղտնի ծառայությանն ուղարկված նամակում։
Թրամփի նախընտրական շտաբի խնդրանքի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ հրաման է արձակել՝ ապահովելու հանրապետական թեկնածուի, ինչպես նաև նախագահի անվտանգությունը։
Միլթոն փոթորկի հետ կապված հանդիպման ժամանակ Բայդենին հարցրել են, թե արդյոք նա կհաստատի Թրամփի խնդրանքը՝ նախընտրական արշավի վերջին փուլում ռազմական ինքնաթիռ օգտագործելու վերաբերյալ, ինչին ի պատասխան Բայդենը կատակով ասել է, որ դա կանի, եթե իրեն չպահանջեն F-15:
«Գերատեսչությանը ասացի, որ իրեն տան այն ամենը, ինչ պետք է, իբր ինքը նախագահի պաշտոնակատար է։ Եթե այն տեղավորվի այդ կատեգորիայի մեջ, ապա լավ»,- ասել է Բայդենը։