Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի ներկայացուցիչ. ԱՄՆ-Ռուսաստան պատվիրակության հանդիպումը շատ օգտակար էր, այնտեղ բոլորը ցանկանում էին ճիշտ արդյունքի հասնել
Սաուդյան Արաբիայում ամերիկա-ռուսական պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է դրական արդյունքներով, հայտարարել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը։
«Հանդիպումը դրական էր, լավատեսական, կառուցողական, այնտեղ բոլորը ցանկանում էին հասնել ճիշտ արդյունքի և կենտրոնացած էին լուծումների վրա։ Ավելի լավ արդյունք այս հանդիպումից հետո չէինք կարող պատկերացնել։ Հանդիպումը շատ, շատ օգտակար էր»,- ասել է Սթիվ Վիտկոֆը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պատվիրակությունը նախատեսում է այց Ռուսաստան, Վիտկոֆը պատասխանել է, որ այս որոշումը կկայացվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։