Դոնալդ Թրամփի կողմնակիցների հանրահավաքում հրաձգության հետևանքով վիրավորված երկու հոգու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Դոնալդ Թրամփին աջակցող ցույցի ժամանակ հրաձգության հետեւանքով վիրավորված երկու հոգու վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, տուժածների անունները մինչ այժմ չեն հրապարակվում։
Վիրավորները գտնվում են Ալեգենի գլխավոր հիվանդանոցում։
Տեղեկության համար՝ Բաթլեր քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ կրակել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Արդյունքում նա վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հրաձգության ժամանակ հանրահավաքի մեկ մասնակից է զոհվել, երկուսի վիճակը ծանր է։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային ծառայության տվյալներով՝ Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփին սպանելու փորձ է եղել։ Բացի այդ, քննչական ծառայությունը հայտարարել է, որ Թրամփի վրա հարձակման մեջ ներգրավված անձը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Ըստ պաշտոնյաների՝ այն վնասազերծվել է։