Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսա-ուկրաինական հակամարտության հիմնական խնդիրը այն չորս շրջաններն են, որտեղ անցկացված հանրաքվեների արդյունքում բնակչության բացարձակ մեծամասնությունը ցուցաբերել է, որ ցանկանում է լինել Ռուսաստանի իշխանության տակ

11:45, 22.03.2025

Ռուսա-ուկրաինական հակամարտության հիմնական խնդիրը չորս շրջաններն են, – այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։

«Այս հակամարտության հիմնական խնդիրը Դոնբասն է, Ղրիմը, Լուգանսկը և այլ շրջաններ։ Այնտեղ խոսում են ռուսերեն, անցկացվել են հանրաքվեներ, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը ցույց է տվել, որ ցանկանում է գտնվել Ռուսաստանի վերահսկողության տակ։ Հավատում եմ՝ սա է հակամարտության հիմնական հարցը։ Մենք շատ դրական քննարկումներ ունենք», – ասել է Ուիթքոֆը Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում։

Ուիթքոֆի խոսքով՝ սա միշտ էլ խնդիր է եղել, բայց, ինչպես պարզվում է, այս թեմայի մասին ոչ ոք չէր ցանկանում խոսել։

«Ռուսներն ըստ էության վերահսկում են այս տարածքները։ Հարցն այն է՝ աշխարհը կհաստատի՞, որ դրանք ռուսական տարածքներ են։ Զելենսկին քաղաքականապես կկարողանա՞ գոյատևել, եթե դա ընդունի։ Սա է հակամարտության հիմնական հարցը, միանշանակ», – նշել է Ուիթքոֆը։

Նմանատիպ