Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆը հանդիպում է Վլադիմիր Պուտինին

20:31, 11.04.2025

ԱՄՆ նախագահի, Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկությունը տարածում է «ՏԱՍՍ»-ը։

Հանդիպումը տեղի է ունենում Պետերբուրգում՝ փակ դռների հետևում։
Նախապես, ինչպես հայտնել էր Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինը և Ուիտքոֆը կքննարկեն Ուկրաինայում ընթացող պատերազմի հարցերը։
Նաև հնարավոր է քննարկեն Ռուսաստանի նախագահի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպման թեման։
«Հանդիպումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի նախագահ Պուտինին», – այսպես պատասխանեց Պեսկովը հարցին, թե որքան կտևի Պուտինի և Ուիտքոֆի հանդիպումը։
Մինչ այդ Սթիվ Ուիտքոֆը հանդիպել էր Պուտինի հատուկ ներկայացուցչին և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևին։

Նմանատիպ