Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը այցելել է Գազայի հատվածի բնակչության համար նախատեսված սննդի բաշխման կենտրոններ
Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը այցելել է Գազայի հատվածի բնակչության համար նախատեսված սննդի բաշխման կենտրոններ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը այցելել է Գազայի հատվածում բնակչության համար նախատեսված սննդի բաշխման կենտրոններ։ Այս մասին Ուիթքոֆը գրել է սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ Գազա կատարած այցի նպատակներից մեկը Դոնալդ Թրամփին հումանիտար իրավիճակի մասին պատկերացում կազմելն էր։

«ԱՄՆ նախագահի հանձնարարությամբ, Իսրայելում ԱՄՆ դեսպանի հետ միասին երեկ հանդիպեցի իսրայելացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Գազայում առկա հումանիտար իրավիճակը։ Այսօր մենք հինգ ժամից ավելի անցկացրինք Գազայում՝ տեղում փաստերը ուսումնասիրելով, պայմանները գնահատելով և հանդիպելով Գազայի հումանիտար օգնության հիմնադրամի ու այլ կազմակերպությունների հետ։ Այցի նպատակն էր նախագահին հումանիտար իրավիճակի մասին հստակ պատկերացում տալ և աջակցել Գազայի բնակչությանը սննդի ու բժշկական օգնության մատակարարման պլանի մշակմանը», – գրել է Ուիթքոֆը։