Դոնալդ Թրամփի և առաջին տիկնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
ԱՄՆ-ի նախագահի և առաջին տիկնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը գրել է «Թվիթերի» իր էջում:
«Այսօր առաջին տիկինը և ես ստացանք կորոնավիրուսի թեստի դրական պատասխան: Սկսում ենք անցնել կարանտին և ապաքինման գործընթացը: Մենք դա կհաղթահարենք»,- գրումէ Թրամփը:
Մինչ այդ, հայտնի էր դարձել, որ վարակ է ախտորոշվել նրա օգնական Հոուֆ Հիքսի մոտ, որից հետո թեստավորվել էին նախագահը և առաջին տիկինը:
https://twitter.com/realDonaldTrump/status/1311892190680014849?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1311892190680014849%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fdonald-tramps-koronavirusi-daudasturda%2F