Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետ կապված ԱՄՆ Գաղտնի ծառայության գործունեության հետաքննություն է սկսվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության գլխավոր տեսուչը հետաքննություն է սկսել ԱՄՆ Գաղտնի ծառայության գործունեության վերաբերյալ։ Հետաքննության նպատակն է գնահատել ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատանքը հուլիսի 13-ին Փենսիլվանիայում՝ նախընտրական միջոցառմանը, որտեղ հարձակվել էին Թրամփի վրա։ Թե երբ է սկսվել հետաքննությունը, չի նշվում։ Միջադեպից հետո հարցեր են ծագել, թե ինչպես է կրակողը կարողացել բարձրանալ տանիքը, որտեղից երեւում էր նախկին նախագահը։ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, որն ունի մոտավորապես 7,800 անդամ, պատասխանատու է նախագահների, փոխնախագահների, նրանց ընտանիքների, նախկին նախագահների, նրանց ամուսինների և 16 տարեկանից ցածր անչափահասների, ինչպես նաև մի շարք պետական պաշտոնյաների պաշտպանության համար: