Դոնալդ Թրամփը Եվրամիությունն անվանել է փոքր Չինաստան՝ առևտրի առումով
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Եվրամիությունը առևտրային առումով փոքրիկ Չինաստան է անվանել։
ԱՄՆ նախագահի թեկնածուն քննադատել է ԱՄՆ-ի առեւտրային հարաբերությունները Եվրամիության հետ եւ նշել, որ Եվրամիությունը չի գնում ԱՄՆ-ի մեքենաներն ու գյուղմթերքները։
«Եվրամիության հետ ապրանքաշրջանառության մեջ մենք ունենք 312 միլիարդ դոլարի դեֆիցիտ։ Գիտեք, Եվրամիությունը փոքր է, բայց ոչ այնքան փոքր, այն մինի Չինաստան է»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Դոնալդ Թրամփն աջակցում է բոլոր երկրների ապրանքների համար 20 տոկոս մաքսատուրքերի սահմանմանը, իսկ չինական ներմուծման համար հատկապես բարձր՝ 60 տոկոս դրույքաչափը: