Դոնալդ Թրամփը խարդախության գործով երկրորդ անգամ է այցելել Նյու Յորքի Մանհեթենի դատարան
Դոնալդ Թրամփը Նյու Յորքի Մանհեթենի դատարան է եկել երկրորդ անգամ՝ լսելու խարդախության գործը։
Գործի դատախազ Լետիցիա Ջեյմսը մեղադրել է Թրամփին, նրա երկու չափահաս որդիներին և մյուսներին ակտիվների արժեքը ուռճացնելու մեջ՝ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում շահավետ բանկային վարկեր և ապահովագրական պայմաններ ապահովելու համար:
Դատարան մտնելուց առաջ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ քննադատել է գործով դատավորին և դատախազին՝ լրագրողներին ասելով, որ Լետիցիա Ջեյմսը «խիստ ապաշնորհ» է կեղծ գործ սարքելու համար։ Նա խարդախ է»,- ասել է Թրամփը։
Հարցաքննվում է նաև Թրամփի նախկին հաշվապահ Դոնալդ Բենդերը։ Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Բենդերը փորձում է ցույց տալ իր անմեղությունը եւ ձեւացնել, թե Թրամփն ու իր ընկերությունը ստել են անգամ սեփական հաշվապահներին։
Նյու Յորքի գլխավոր դատախազը պահանջում է 250 միլիոն դոլար տուգանք և Թրամփի հայրենի նահանգում բիզնեսով զբաղվելու արգելք։ Անցյալ շաբաթ դատավորը վճռեց, որ Թրամփը խարդախություն է գործել՝ բազմիցս խեղաթյուրելով իր ունեցվածքը: