Դոնալդ Թրամփը վճարել է քաղաքացիական խարդախության գործով պարտադրված 175 միլիոն դոլարի գրավը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գրավ է վճարել քաղաքացիական խարդախության գործով։ Թրամփը տեղեկությունը հրապարակել է սոցցանցում։
Գրավի չափը կազմում է 175 մլն դոլար։
ԱՄՆ նախկին նախագահի խոսքով՝ դա կանխել է ակտիվների բռնագրավումը, ինչը կարող էր տեղի ունենալ գրավը չվճարելու դեպքում։ Նա, սակայն, նշված գործով իրեն դեռ մեղավոր չի համարում։
Հիշեցնենք, որ Նյու Յորքի վերաքննիչ դատարանը բավարարել է Դոնալդ Թրամփի՝ քաղաքացիական խարդախության գործով դատավճռի կատարումը կասեցնելու մասին խնդրանքը և տասը օր ժամանակ է տվել նրան 175 միլիոն դոլարի նվազեցված գրավը վճարելու համար։ Ավելի վաղ փաստաբանները հայտնել էին, որ Թրամփը չի կարողանա վճարել 464 միլիոն դոլարի տուգանքը՝ չնայած նրան, որ օգնության համար դիմել է բազմաթիվ ֆինանսական ընկերությունների։