Դոնալդ Թրամփը վերացնում է ԱՄՆ ներմուծվող ավելի քան 200 սննդամթերքի մաքսատուրքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով վերացվում են ԱՄՆ ներմուծվող ավելի քան 200 սննդամթերքի մաքսատուրքերը։
Հրամանը վերաբերում է այնպիսի հիմնական ապրանքների, ինչպիսիք են սուրճը, թեյը, տավարի միսը, բանանը, նարինջը, ընկույզը և այլն։
Դոնալդ Թրամփի վարչակազմի տվյալներով՝ ԱՄՆ-ում տվյալ ապրանքները չեն կարող արտադրվել բավարար քանակությամբ։
Հայտարարությունից հետո լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ որոշ դեպքերում մաքսատուրքերը կարող են հանգեցնել գների բարձրացման, բայց ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ում իրականում գնաճ չկա։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ տարի ամերիկացիներին կվճարի 2000 դոլար մաքսատուրքերից ստացված եկամուտներից։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ բոլորը կստանան փոխհատուցում, բացառությամբ բարձր եկամուտ ունեցող բնակիչների։