Դոնալդ Թրամփը Թեհրանին սպառնում է ոչնչացնել իրանական նավերը, եթե նրանք խախտեն ԱՄՆ-ի շրջափակումը
Դոնալդ Թրամփը Թեհրանին սպառնում է ոչնչացնել իրանական նավերը, եթե նրանք խախտեն ԱՄՆ-ի շրջափակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Թեհրանին, որ իրանական նավերը «կոչնչացվեն», եթե խախտեն ԱՄՆ շրջափակումը։

Ինչպես Սպիտակ տան ղեկավարը գրել է սոցիալական ցանցերում, ԱՄՆ-ն արդեն ոչնչացրել է Իրանի ռազմածովային ուժերի 158 նավ։

«Իրանական ռազմածովային ուժերը գտնվում են ծովի հատակում, լիովին ոչնչացված՝ 158 նավ։ Մենք չենք հարվածի նրանց այսպես կոչված արագ հարձակման փոքրաթիվ նավերին, քանի որ մենք դրանք չենք համարում էական սպառնալիք։ Զգուշացում. եթե այս նավերից որևէ մեկը մոտենա մեր շրջափակմանը, այն անմիջապես կոչնչացվի նույն համակարգով, որը մենք օգտագործում ենք ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։ Դա կլինի արագ և դաժան գործընթաց։ ԱՄՆ օվկիանոսով կամ ծովով մտնող թմրանյութերի 98.2%-ը կանգնեցվում է», – գրել է Թրամփը։

Տեղեկության համար, վերջերս ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված ծովային շրջափակումը։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, որ շրջափակման տարածք առանց թույլտվության մտնող կամ դուրս եկող ցանկացած նավ կենթարկվի կալանավորման, շեղման և գերեվարման։