Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ստեղծելով ռազմավարական պահուստ բիթքոյնների և թվային ակտիվների համար

14:57, 07.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ստեղծելով բիթքոյնների և թվային ակտիվների ռազմավարական պահուստ:

Կրիպտոարժույթների հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ, միլիարդատեր Դեյվիդ Սաքսի խոսքով՝ կրիպտոարժույթների պահուստը կհամալրվի թվային արժույթով, որն առգրավվել է քրեական գործերի ընթացքում։ Համապատասխանաբար, կառավարությունը ստիպված չի լինի գնել կրիպտոարժույթ՝ իր պահուստները համալրելու համար։

Ըստ Սաքսի՝ Վաշինգտոնն իր տրամադրության տակ ունի մոտ 200000 բիթքոյն։

Նմանատիպ