Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որի համաձայն Օնտարիո լիճը կկոչվի «Ամերիկյան լիճ»

22:28, 27.08.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որի համաձայն Օնտարիո լիճը կկոչվի «Ամերիկյան լիճ»։
ԱՄՆ նախագահի հայտարարությամբ՝ անվանափոխությունն ուժի մեջ կմտնի անհապաղ։
«Մենք պատրաստվում ենք փոխել Օնտարիո լճի անունը, և այսօրվանից՝ անհապաղ, այն կկոչվի Ամերիկյան լիճ։ Այս փոփոխությունն ուժի մեջ է մտնում հիմա, երբ ես ստորագրում եմ հրամանագիրը։ Մենք ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ հայտերը, դոկումենտները և մնացած ամեն ինչ։ Տեղեկացրել ենք բոլոր համապատասխան անձանց, ում իրազեկումն անհրաժեշտ էր։ Հետևաբար, արել ենք ամեն ինչ, ինչ պետք էր։ Սա պաշտոնական է և անհապաղ մտնում է ուժի մեջ», — հայտարարել է Թրամփը։
Կանադայի վարչապետ Մարկ Կարնին սույնի հետ կապված հայտարարություն դեռևս չի արել։
Դոնալդ Թրամփն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ երկու երկրների միջև առևտրային բանակցությունները ձախողվեցին։

Նմանատիպ