Դոնալդ Թրամփը ստորագրեl ԱՄՆ-ի պաշտպանական լիազորման արձանագրությունը, որտեղ Վրաստանը համարվում է ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր   
Դոնալդ Թրամփը ստորագրեl ԱՄՆ-ի պաշտպանական լիազորման արձանագրությունը, որտեղ Վրաստանը համարվում է ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր  

Դոնալդ Թրամփը ստորագրեց ԱՄՆ-ի պաշտպանության լիազորման արձանագրությունը  (FY19NDAA)։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, ըստ արձանագրության գրառումների՝ Վրաստանը, Եվրոպայի անվտանգության համատեքստում, Սև ծովի և Բալյթյան երկրների հետ, համարվում է ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր։

Գործակալության տեղեկությամբ, պաշտպանության լիազորման արձանագրությունը սահմանում է 2019 թվականի համար ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի բյուջեի առաջնահերթությունը։

Փաստաթղթում ասված է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների հզորացման համար ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը, պետական քարտուղարի և Եվրոպայում ԱՄՆ-ի հրամանության հետ համագործակցելով պետք է օգնի Վրաստանին անվտանգության ոլորտում։

Սրա հետ մեկտեղ, օրենքը կոչ է անում վարչությանը մշակել և իրականացնել անվտանգության ոլորտում համագործակցության ռազմավարություն, որը Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակից և գործընկերներին, հատկապես ռուսական ագրեսիայի ներքո գտնվեղ երկրների աջակցությունը կապահովի։

Փաստաթուղթն ընգծում է Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ Սև ծովում ՆԱՏՕ-ի և այլ բազմազգ ձևաչափի վարժանքներ անցկացնելու, մասշտաբների և սցենարների ընդլայնման կարևորությունը։

Նախագծում նշված է ՆԱՏՕ-ի «Բաց դռների» քաղաքականության, այդ թվում Վրաստանի ՆԱՏՕ-ում անդամագրվելու աջակցությունը։