Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում Հորմուզի նեղուցն անվանել է «ԱՄՆ-ի նոր տարածք»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում Հորմուզի նեղուցի քարտեզի լուսանկար է հրապարակել «ԱՄՆ-ի նոր տարածք» մակագրությամբ։
Թրամփի հրապարակած քարտեզի վրա Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցը վերցված է շրջանագծի մեջ, իսկ պատկերի վերևում անգլերենով գրված է «ԱՄՆ-ի նոր տարածք» (NEW US TERRITORY)։