Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 6-ին կներկայանա Ֆուլթոնի շրջանային դատարան
Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 6-ին կներկայանա Ֆուլթոնի շրջանային դատարան

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև 2020 թվականի ընտրությունների սաբոտաժի գործով նրա հետ մեղադրվող 18 անձինք սեպտեմբերի 6-ին կներկայանան Ֆուլթոնի շրջանային դատարան։

Թրամփի դատավարությունը, որտեղ ակնկալվում է, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում, նշանակված է տեղական ժամանակով ժամը 9:30-ին: Երկրորդ ամբաստանյալի՝ Թրամփի նախկին փաստաբան Ռուդի Ջուլյանի դատավարությունը տեղի կունենա ժամը 09:45-ին։

Դեռ հայտնի չէ՝ Թրամփն ու նրա համախոհները կներկայանա՞ն դատարան։ Անհասկանալի է նաև, թե արդյոք տեսախցիկները կթույլատրվեն դատարանի դահլիճում