Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգեց մեկ տարով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգեց 2014 թվականից գործող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Համապատասխան հրամանը, որը տեղադրված է ԱՄՆ Դաշնային ռեգիստրում, նախատեսվում է հրապարակել փետրվարի 28-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է արձակել երկարաձգել Ռուսաստանի դեմ արտակարգ դրությունը և դրա հետ կապված պատժամիջոցները, որոնք սահմանվել են ի պատասխան 2014 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի։
«Այդ հրամաններում նշված գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են անսովոր և արտասովոր վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար», – ասված է Թրամփի հրամանում:
Հատկանշական է, որ նմանապես նույն արտակարգ դրությունը երկարաձգել է 2024 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։