Դոնալդ Թրամփը պաշտպանության քարտուղարի պաշտոնում առաջադրել է Fox News-ի հաղորդավար և բանակի վետերան Փիթ Հեգսեթի թեկնածությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պիտ Հեգսեթին նշանակել է պաշտպանության քարտուղարի պաշտոնում։ Հեգսեթը Fox News-ի հաղորդավար է և բանակի վետերան:
Հեգսեթը նախկինում առաջադրվել էր Մինեսոտա նահանգի Սենատի համար:
«Փիթն ուժեղ է, խելացի և «Ամերիկան առաջին հերթին» գաղափարի իսկական հետևորդն է։ Փիթին ունենալով՝ Ամերիկայի թշնամիները զգույշ կլինեն։ Մեր բանակը կշարունակի հիանալի մնալ, և Ամերիկան երբեք չի նահանջի», – ասվում է Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:
Հեգսեթը բանակում ծառայելու երկար պատմություն ունի: Նա ծառայել է Աֆղանստանի և Իրաքի առաքելություններում: