Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաղթել է Արիզոնա նահանգում, ինչը նշանակում է, որ բոլոր այսպես կոչված տատանվող նահանգներում հաղթել է մրցակից Կամալա Հարիսին
Դոնալդ Թրամփը պաշտոնական հաղթանակ է տարել Արիզոնա նահանգում, ինչը նշանակում է, որ բոլոր այսպես կոչված տատանվող նահանգներում հաղթել է մրցակից Կամալա Հարիսին։
Արիզոնա նահանգում տարած հաղթանակով Դոնալդ Թրամփը ստացել է լրացուցիչ 11 ընտրական ձայն և հավաքել 312 ընտրողների ձայն ընտրական կոլեգիայից։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կամալա Հարիսն ունի 226 ձայն։ Արիզոնայի հետ միասին Դոնալդ Թրամփը հաղթել է մյուս վեց այսպես կոչված տատանվող նահանգներում՝ Հյուսիսային Կարոլինա, Վիսկոնսին, Միչիգան, Նևադա, Ջորջիա և Փենսիլվանիա:
2020 թվականի ընտրություններում նախագահ Ջո Բայդենը նվազագույն հաշվով հաղթել է Արիզոնա նահանգում։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ներգաղթը, հավանաբար, ամենակարևոր խնդիրն էր Արիզոնայում, որը սահմանակից է Մեքսիկային: