Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին նվեր է ուղարկել անձնական գրությամբ
Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին նվեր է ուղարկել անձնական գրությամբ

Նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ ստորագրված նվեր է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու նրա հետևողական ջանքերի» և «օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված պատմական համաձայնագրի» համար։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ հայ ժողովուրդը արժանի է երկարատև խաղաղության և վերահաստատել է իր անսասան աջակցությունը խաղաղության գործընթացին։ Նախագահ Թրամփը նաև ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունը և նրա կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։