Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է «BRICS»-ի երկրներին, որ նրանց կսահմանվեն 100% սակագներ, եթե փորձեն փոխարինել ԱՄՆ դոլարը որպես իրենց պահուստային արժույթ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է «BRICS»-ի երկրներին, որ նրանց կսահմանվեն 100% սակագներ, եթե փորձեն փոխարինել ԱՄՆ դոլարը որպես իրենց պահուստային արժույթ։
«Մենք պահանջում ենք, որ ոչ նոր «BRICS» արժույթ ստեղծեն, ոչ էլ ԱՄՆ դոլարը փոխարինեն այլ արժույթով, այլապես 100% մաքսատուրքեր կկիրառվեն։ «BRICS»-ը ոչ մի կերպ չի փոխարինի ԱՄՆ դոլարը միջազգային առևտրում կամ որևէ այլ տեղ, և ցանկացած երկիր, որը կփորձի դա անել, պետք է հրաժեշտ տա Ամերիկային և բարևի սակագներին»:
«BRICS»-ի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը։ 2024 թվականի սկզբից Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան միացել են «BRICS»-ին։